Արմեն Աշոտյանը վթարի է ենթարկվել և ուժեղ սթրես տարել
Երեկ երեկոյան ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ավտովթարի է ենթարկվել Երևան-Գավառ ճանապարհին: Ինչպես Աշոտյանն է գրել ֆեյսբուքի իր էջում, ոչ ոք վնասվածք չի ստացել:
«Իմ հարգելի և սիրելի ընկերներ:
Այսօր իմ մեքենան իրոք ենթարկվել է ավտովթարի: Բարեբախտաբար ոչ վարորդս, ոչ ես վնասվածքներ չունենք:
Անեկեղծ շնորահակալ եմ Ձեր անհանգստության, սրտացավության, մտահոգության և անկեղծության համար: Ձեր բազում գրառումներն ու համերաշխությունը ապացուցում են, որ մեր ընկերությունն ու մտերմությունը վիրտուալից դարձել են իրական:
Խորին երախտապարությամբ` Ձեր Արմեն:
Հ.Գ. Անկեղծ ասած ուժեղ սթրես եմ տարել, գնացել եմ ու մի լավ խմել: Կներեք ուշ գիշերային գրառման համար»,- գրել է Աշոտյանը