Թուրքիայից դրական ազդակներ կան, մենք կգնահատենք և դրական ազդակներին դրականով կարձագանքենք․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում հերթական անգամ անդրադարձել է տարածաշրջանային խաղաղության թեմային, հետո էլ շեշտել է, որ Թուրքիայից որոշակի դրական ազդակներ կան․ «Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»։

Թուրքական ազդակների մասին այլ մանրամասներ Փաշինյանը չի հրապարակել, գոնե Կառավարության բաց նիստի ժամանակ:

Հիշեցնենք նաև, որ նախքան կառավարության նիստի օրակարգին անցնելը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սյունիքում տիրող իրավիճակին (ադրբեջանցիները փակել են Գորիս-Կապան ճանապարհը), որոշ տեղեկություններ է փոխանցել հայկական տարածքների  մասին՝ ադրբեջանական անունները տալով։

«Ադրբեջանը Էյվազլիի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը։ Այս գործողությունը հակասում է 2020 թվականի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին, և ես հույս ունեմ, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի․․․ Սյունիքի ճանապարհների հետ կապված իրադրության ստեղծումը մեզ համար անկանխատեսելի չէր, և մենք այս ընթացքում աշխատել ենք նոր ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ, սակայն Էյվազլիի և Չայզամի հատվածներում ճանապարհի վերաբացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ»,- ասել է Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս