Սերժ Սարգսյանը մասնակցել է 30 միլիոն դոլարանոց հյուրանոցի բացմանը (լուսանկարներ)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ծաղկաձորի նորաբաց «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիր:
Ինչպես նշված է նախագահի պաշտոնական կայքում, հանրապետության ղեկավարը ծանոթացել է «ՀայՌուսգազարդ» ընկերության «Ադիգազ» հանգստյան տան վերակառուցման ծրագրի շրջանակում «Մարիոթ» միջազգային բարձրակարգ հյուրանոցային բրենդի չափանիշներին համապատասխան վերակառուցված և «Մարիոթ» ընկերության կառավարմանն անցած հյուրանոցային այդ համալիրի պայմաններին, ծառայությունների որակին և ստեղծված աշխատատեղերին:
Մայրաքաղաքից դուրս նման բարձրակարգ հյուրանոցային համալիրի կառուցումը կարևորվել է ինչպես Հայաստանում զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացումն ապահովելու և օտարերկրյա շուկաներում հայաստանյան զբոսաշրջային արդյունքը խթանելու, այնպես էլ նոր աշխատատեղեր ստեղծելու և տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից:
168.am-ի տեղեկություններով, այս ճոխ համալաիրի կառուցվման համար «ՀայՌուսգազարդ» ընկերությունը ներդրել է շուրջ 30 միլիոն դոլար։