«Ձմեռային փառատոն Հայաստանը»՝ Երևանում (լուսանկարներ)
Այսօր հանդիսավոր կերպով մեկնարկել է «Ձմեռային փառատոն Հայաստանը» փառատոնը: Ձմեռ պապիկի գլխավորությամբ շքերթի մասնակիցները՝ երաժշտական ու պարային խմբեր, Ամանորի խորհրդանիշ հանդիսացող տարբեր կենդանակերպեր, տասնյակ երիտասարդներ, փոքրեր ու մեծեր, Երևանի քաղաքապետարանի հարակից Ռուսաստանի հրապարակով շարժվել են դեպի Հանրապետության հրապակարակ, այնուհետ Մաշտոցի պողոտայով հանգրվանել Ազատության հրապարակում:
Ձմեռն առավել գունագեղ դարձնելու նպատակով մինչև հունվարի 13-ը Ազատության հրապարակում կկազմակերպվեն տոնական բազմազան միջոցառումներ, խաղ-մրցույթներ, հեքիաթասացություն, նաև ցուցահանդեսներ կլինեն:
Փառատոնի շրջանակում դեկտեմբերի 28-ին, արդեն երկրորդ անգամ կանցկացվի ամենուրախ և աշխույժ միջոցառումներից մեկը՝ Ձմեռ պապերի մրցավազքը: Հաղթողներին կազմակերպիչները նվերներ են խոստանում: