Երևանի մի շարք դեղատներում դեղերի զգալի թանկացումներ են տեղի ունեցել

Երևանյան դեղատներում որոշ դեղամիջոցների գների աճ է նկատվում: Ընդ որում, որոշ  դեղեր թանկացել են ոչ թե 10-20 դրամով, այլ  նույնիսկ մինչև 700 դրամով: Երևանյան մի քանի դեղատներից մեզ հայտնեցին, որ բոլոր դեղերն էլ թանկացել են: Դեղատան աշխատակիցներն ասացին, որ իրենք չգիտեն, թե ինչու են թանկացել դեղերը, սակայն գիտեին, որ 2013 թվականի հունվար 1-ից ևս թանկացումներ են սպասվում. դեղերն, ըստ նրանց, թանկանալու են 40 տոկոսով:

Այսպես, եթե մի քանի օր առաջ «Մետիպրեդ» դեղամիջոցը վաճառվում էր 2800 դրամով, այժմ՝ դեղատներում այն 3500 դրամ է:

«Մետիպրեդ» դեղամիջոցը Հայաստան են ներկրում մի քանի ընկերություններ, որոնցից մեկն էլ «Վագա Ֆարմ» ընկերությունն է: 168.am-ին «Վագա Ֆարմ» ընկերությունից տեղեկացրին, որ բավական երկար ժամանակ է` մոտ 4 ամիս, «Մետիպրեդ» դեղամիջոցն իրենց ընկերությունը ներկրում է նույն գնով: Ընկերությունից նաև հայտնեցին, որ իրենք բոլոր դեղատներին դեղամիջոցները մատակարարում են նույն գնով, սակայն դրանց վաճառքի գները սահմանում են դեղատները:

Նշենք, որ թանկացել են նաև ասպիրինի գները. նախկին 100 դրամի փոխարեն՝ այն այժմ վաճառվում է 150 դրամով: Իսկ «Սենադեքսին»՝ նախկին 80 դրամի փոխարեն՝ այսօր դեղատներում վաճառվում է 150 դրամով:

Կարդացեք նաև

Ի դեպ, կան  դեղատներ էլ, որոնք դեռևս գործում են «հին գներով», սակայն նրանք այնքան էլ շատ չեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս