«Եռաբլուրում ունենք 882 հուղարկավորված զինծառայող, պլանավորված է՝ մինչև տարվա վերջ շիրմաքարերը տեղադրենք»․ Պաշտպանության նախարարի խորհրդական

Եռաբլուր զինվորական պանթեոնում օգոստոսի 6-ից սկսվել են արցախյան վերջին պատերազմում զոհված հերոսների գերեզմանների կառուցապատման աշխատանքները։ Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում մանրամասներ հայտնեց ընթացող աշխատանքների մասին։

«Ունենք 882 հուղարկավորված զինծառայողներ, նրանցից որոշների տարին մոտենում է, և ըստ որոշված նախագծի՝ կառուցապատման աշխատանքները սկսել ենք։ Պլանավորված է, որ մինչև տարվա վերջ կառուցապատումն ավարտենք, շիրիմների վրա քարեր տեղադրենք, այստեղ գրեթե շուրջօրյա աշխատանքներ են կատարվում, որպեսզի կարողանանք ժամանակի մեջ տեղավորվել և հավուր պատշաճի հասցնենք ավարտին»,- ասաց գեներալը։

Նա նաև փոխանցեց, որ ծնողներին   գերեզմանաքարերի մի քանի տարբերակ են առաջարկել․  «Մենք ծնողներին ընտրության հնարավորություն ընձեռեցինք, հրավիրեցինք օպերատորների, որոնք դրսից քարեր են ներկրում։ Արդյունքում՝ 6 տեսակի գերեզմանաքարեր ունեցանք, և ծնողներն իրենց ընտրությունն արեցին։ 882 հուղարկավորությունից՝ գրեթե 872 հոգի արդեն ընտրություն են կատարել, հիմնականում ընտրել են դրսից բերվող քարերը, դրանք կներկրվեն Ժիտոմիր (Ուկրաինա), Չելյաբինսկ (Ռուսաստան) քաղաքներից և Չինաստանից։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս