Ռոնալդուն վերջնական որոշում է կայացրել. նա ամռանը հեռանում է Ռեալից
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանի ավարտին մտադիր է հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Նշվում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստի այս որոշումը վերջնական է։ Ռոնալդուի համար վերջին հարված է եղել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի նոր պայմանագիրը, որով արգենտինացին տարեկան 16 մլն եվրո աշխատավարձ է ստանալու։
Ամեն դեպքում, »Ռեալը», իր հերթին, նոր պայմանագիր է պատրաստում Ռոնալդուի համար՝ ավելի լավ ֆինանսական պայմաններով։ Սակայն ֆուտբոլիստը, այնուամենայնիվ, կարծում է, որ իրեն այնպես չեն վերաբերվում, ինչպես Մեսսիին՝ «Բարսելոնայում»։