Տարոն Մարգարյանը քանդում է Երևան քաղաքի տակը, մետրոն մեծ վտանգի առջև է

Երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը վերջերս հայտարարել էր, որ Երևանի մետրոպոլիտենը ցանկացած պահի կարող է փլուզվել: Յադոյանը դա բացատրել էր նրանով, որ մետրոյի համար ջրերը հանելիս հսկայական քանակությամբ գրունտ է հանվում, ինչի արդյունքում այդ մասերը դատարկ են մնում: 168.am-ը Ռուբեն Յադոյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ լուծումներ են առաջարկվում իրավիճակը շտկելու համար:

«Երբ դեռ 90-ականներին քննարկվում էր մետրոյի հարցը, առաջարկվեց սրսկել կաղապարված տարածքի հետևի մասը: Ավստրիացիներն էլ էին առաջարկել, բայց նրանք այնպիսի նյութերով էին առաջարկել, որ դրանք թունավոր էին և վտանգավոր: Մենք դրա փոխարեն ունենք, սինթեզել ենք նյութ`«հույսիդ» կոչեցյալը:

Հարցը նրանում է, որ պետք է որոշել, թե այդ դատարկությունները որտե՞ղ են գտնվում, ի՞նչ քանակությունով են,  և կատարել համապատասխան քայլեր: Ամրացնելու նոր մեթոդներ էլ կան: Ավստրիական ֆիրմաներից մեկը և՛ գործիքներ է վաճառում, և՛ սրսկելու միջոցը: Դա խնդիր չէ, միայն գումարի հարցն է»,- ասաց Ռուբեն Յադոյանը: Վերջինս նշեց, որ ամրացնելու համար օգտագործվող նյութը շատ թանկ չէ, և այդ գործողությունները շատ թանկ չեն լինի:

Ռ. Յադոյանը նշեց, որ թեև խնդիրը շատ լուրջ է, սակայն դրանով ոչ ոք չի հետաքրքրվում. «Այս հարցով հետաքրքրվող պետք է լինի, հետաքրքրվող չկա, վաղն ահագին մեծ վտանգների առաջ ենք կանգնելու: Հարցն այն է, որ մետրոն այսօր ահռելի գումարներ ունի, որոնք տվել են, ինչի վրա ասես՝ ծախսում են, բացի հիմնական բաներից: Ուրախացել են, որ նոր հզոր պոմպեր են դնում: Ա՛յ եղբայր, հին պոմպերով քարուքանդ ես անում, նորը դնես, ավելի՞ ես քանդում: Չեն ուզում, չեն ընկալում, որ իրենք են իրենց տակը քանդում: Չեն հասկանում, ես մեղավո՞ր եմ: Գոնե լսեն: Գրություն ենք գրում քաղաքապետարան, չեն կարդում՝ օդից կրակած պատասխան են տալիս, որ մենք այդ հարցը բոլորովին չենք բարձրացրել: Ուր դիմում ես՝ անտարբերությունը կերել է մարդկանց»:

Կարդացեք նաև

 

 

 

 

 

 

 

 

 

Հարցին`արդյոք Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինության խորհրդին առընթեր բնապահպանական հանձնաժողովի շնորհիվ, որի անդամ է նաև ինքը, հնարավոր կլինի՞ նշված խնդրի լուծումը, Ռ. Յադոյանը պատասխանեց. «Քաղաքապետն առաջինը բացեց այդ հանձնաժողովի նիստը, մի քանի օր հետո հեռուստատեսությամբ նոր պոմպեր էր դնում`ջրերը քաշելու համար: Ա՛յ մարդ, ես քեզ երկու օր առաջ ասացի, որ դրանք վտանգ են բերում, դուք քանդում եք դրանով քաղաքի տակը: Ումի՞ց՝ ի՞նչ պահանջես: Ամեն մեկը զբաղված իր գործն է անում»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս