Քննարկվելու է «Հարսնաքարի» գործով մեղադրյալների պաշտպանների նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցը
«Հարսնաքարի» գործով դատական նիստն այսօր ընդմիջվել է. դատարան չեն ներկայացել գործով մեղադրյալ Արթուր Բաբլոյանի պաշտպան Արմեն Խաչատրյանն ու մեղադրյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը:
Վերջիններս նախապես զանգահարել էին դատարան և ասել, որ ուշացումով են ներկայանալու նիստին, և դատարանը որոշեց պաշտպաններին հնարավություն ընձեռել մասնակցելու դատական նիստին:
Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանի խոսքով` նիստի վերսկսումից հետո կքննարկվի պաշտպանների նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցը:
Դատական նիստի ընթացքում շարունակվելու է գործով տուժող Արկադի Աղաջանյանի հարցաքննությունը՝ կապված նրա նախաքննական և դատաքննության ընթացում տված ցուցմունքների հակասության հետ: