Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը կրկին Արցախում է. ՀՖՖ նախագահը կարևորեց բարեգործությունը (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բարեգործական նպատակներով այցելեցին Ստեփանակերտ: Արդեն երրորդ տարին անընդմեջ տեղի ունեցող այցի նպատակն էր Ամանորի նախաշեմին օգնել ազատամարտիկների ընտանիքներին: Շուրջ քսանմեկ ընտանիքներ Հենրիխ Մխիթարյանից ստացան կենցաղային տեխնիկա` սառնարաններ, լվացքի մեքենաներ, հեռուստացույցներ: Հանդիպումից հետո ներկաները լուսանկարվեցին Հենրիխ Մխիթարյանի հետ, ինչպես նաև ստացան նրա ստորագրությամբ գնդակներ և մարզաշապիկներ:


Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս