Ձայնագրության հեռացումն այլևս նշանակություն չունի

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը արտառոց փաստ չի համարում այն, որ  youtube-ից Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի հայտնի զրույցը հեռացվել է:

168.am-ին ՀԱԿ ներկայացուցիչն ասաց, որ իրենց համար որևէ նշանակություն չուներ` կհանվե՞ր ձայնագրությունը համացանցից, թե՞ ոչ:

Հարցին, թե արդյոք հետաքրքիր չէ՞, թե ինչո՞ւ այդքան արագ հեռացվեց ձայնագրությունը, Արամ Մանուկյանը հակիրճ պատասխանեց. «Բացարձակ ոչ»:

Նրա խոսքով, կարևորն այն է, որ Լևոն Զուրաբյանը և Նիկոլ Փաշինյանը դիմում են ներկայացրել գլխավոր դատախազություն:

Կարդացեք նաև

«Youtube-ում կա, թե չկա, դա արդեն կապ չունի»,- ասաց Արամ Մանուկյանը:

Տեսանյութեր

Լրահոս