Սերժ Սարգսյանին լուրջ խոսակցություն է սպասվում Վլադիմիր Պուտինի հետ. մամուլ
«Սերժ Աարգսյանն այսօր մեկնելու Է ՌԴ մայրաքաղաք Մոսկվա: Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա մասնակցելու է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: Սակայն, ինչպես փոխանցում են «ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրները, Մոսկվայում Ս. Աարգսյանին բավական լուրջ խոսակցություն է սպասվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. նրան ՌԴ-ում առաջարկելու են ստորագրել փաստաթղթեր, այդ թվում Մաքսային միասնական միությանը ՀՀ-ի անդամակցության մասին: Ընդ որում, այդ փաստաթղթերն աշխատել են որոշակիորեն փոփոխությունների ենթարկել, քանի որ Հայաստանն ընդհանուր սահման չունի միության անդամ երկրների հետ»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.
«Ս. Աարգսյանի մամուլի քարտուղարը, մեր հարցին ի պատասխան, ասաց, որ պաշտոնական հաղորդագրությանն ավելացնելու բան չունեն: Ի դեպ, «ժողովուրդը» տեղեկացրել էր, որ մինչև Ս. Սարգսյանը, նաև Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն է մեկնելու Մոսկվա: Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ որ նա Պուտինի հետ քննարկել Է Մաքսային միասնական միությանն անդամակցության հարցը»: