Բաժիններ՝

Որտեղ են հանդիպել Լ. Զուրաբյանն ու Վ. Օսկանյանը. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրսւբյանի և Վարդան Օսկանյանի զրույցի սկանդալային գաղտնալսումը դարձել է ներքաղաքական օրակարգի թիվ մեկ թեման: «ժողովուրդին» հաջողվեց պարզել, որ Զուրաբյան – Օսկանյան գաղտնալսված հանդիպումը տեղի է ունեցել մոտ երկու-երեք ամիս առաջ Ազատության հրապարակին հա­րող տարածքում գտնվող «Ռիչ» սրճարանում, որն ինչ-որ կապ ունի Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մեր­ձավորների հետ:

Սա բացօթյա սրճարան է և ձմռանը չի գործում: Նույն աղբյուրների համաձայն` մինչև համացանցում այդ ձայնագրության հրապարակումը, այն անանուն ձևով ուղարկվել է ՀԱԿ անդամներից Նիկոլ Փաշինյանին ու Հրանտ Բագրատյանին, սակայն վերջիններս խայծը կուլ չեն տվել, այլ անտեսել են:

«ժողովուրդին»  չհաջողվեց պաշտոնապես ճշտել այս տեղեկությունները: Փաշինյանը երեկ, մեր հարցին ի պատասխան, ասաց. «Արդեն ասել եմ, որ ձայնագրության հետ կապված հարցերը չեմ մեկնաբանում»: Ի դեպ, երեկ ԱԱԾ-ի օրն էր, և ամենայն հավա- նականությամբ հենց նման սխրանքների համար էին երեկ ԱԱԾ-ականներին բարձր պարգևներ տալիս»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս