ՀԱԿ-ում 99 տոկոսով վստահ են, որ Տեր-Պետրոսյանը կառաջադրվի
ՀԱԿ-ում համոզմունք է ձևավորված, որ դեկտեմբերի 22-ին կայանալիք ՀՀՇ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանը կհայտարարի իր առաջադրման մասին:
Նրանք պնդում են, որ այդ հարցը կարելի է 99 տոկոսով լուծված համարել: Իսկ ինչո՞ւ ոչ ՀԱԿ համաժողովում, այլ ՀՀՇ համագումարում, չէ՞ որ Տեր-Պետրոսյանը լինելու է ՀԱԿ թեկնածուն, և ոչ թե միայն ՀՀՇ-ինը: Սրա բացատրությունն այն է, որ մինչև վերջերս Տեր-Պետրոսյանի առաջադրման հարցը չի քննարկվել, քանի որ ավելի հավանական էր համարվում Ծառուկյանի առաջադրումը, իսկ դրանից հետո էլ ժամանակ չէր բավարարի ՀԱԿ համաժողով հրավիրելու համար:
Հնարավոր է նաև, որ ՀԱԿ համագումար չի հրավիրվում միայն այն պատճառով, որպեսզի չերևա, թե իրականում ինչ է մնացել 2008թ. ստեղծված այդ կառույցից:
Չնայած ՀԱԿ անդամների պնդումներին, որ Տեր-Պետրոսյանը` առաջադրվելու է, դրանից դուրս համոզմունք կա, որ Տեր-Պետրոսյանը չի գնա նման քայլի, և ՀՀՇ համագումարում կառաջադրվի Լևոն Զուրաբյանը:
Բանն այն է, որ եթե վերջինս առաջադրվեր ՀԱԿ-ի կողմից, դրան մաս կազմող ուժերը կարող էին ձախողել դա` օգտվել վետոյի իրենց իրավունքից: Մինչդեռ ՀՀՇ-ի կողմից Լ. Զուրաբյանի ՀԱԿ-ի` «գծի մեջ» մնացած ուժերը կպաշտպանեն նրան, իսկ մյուսները կորակվեն` որպես «իշխանության հետ համագործակցող»: