Բաժիններ՝

Հայտնի է՝ որքան բաց կթողնի Դեմբելեն․ «Բարսելոնան» առաջարկ է արել

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն վիրահատվել է:

Վիրահատությունն անհրաժեշտ էր Ֆրանսիայի ազգային հավաքականի գտնվելու վայրում ստացված աջ ազդրի մկանի վնասվածքի պատճառով:

24-ամյա խաղացողի վերականգնման համար կպահանջվի չորս ամիս:

Բժշկական ընթացակարգն իրականացվել է Ֆինլանդիայում, որտեղ Դեմբելեն արդեն բուժվել է 2017 և 2020 թվականներին:

Անցած մրցաշրջանում Դեմբելեն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 44 խաղ և դարձել 11 գոլի հեղինակ:

«Բարսելոնան» Ուսման Դեմբելեին առաջարկել է նոր պայմանագիր 4 մրցաշրջանի համար՝ տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով, հայտնում է TV3-ը: Եթե ​​ֆրանսիացին ընդունի առաջարկը, ապա նա կվաստակի նախկինի համեմատ իր աշխատավարձի կեսը:

Դեմբելեի գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականին, և ենթադրվում է, որ «Բարսելոնան» ցանկանում է պահել խաղացողին: Բայց եթե նա հրաժարվի պայմանագրից, ապա նա պետք է վաճառվի այս ամառ:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս