«Ադրբեջանի դիրքորոշումը շարունակում է մնալ անհանդուրժելի՝ շարունակում է չընդունել, որ գերեվարված անձինք ռազմագերի են». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում արտահերթ նիստի ժամանակ անդրադարձավ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կողմից հայ ռազմագերիների խնդիրների բարձրաձայնմանը։

«Ստրասբուրգում առանձնազրույց եմ ունեցել Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հետ։ Ադրբեջանի դիրքորոշումը շարունակում է մնալ անհանդուրժելի, նա շարունակում է չընդունել, որ գերվարված անձինք ռազմագերի են։ Մեր ռազմագերիները դատապարտվում են Ադրբեջանի դատարանում՝ տեղի Քրեական օրենսգրքի ամենածանր հոդվածներով, ինչը ենթադրում է 14-20 տարվա ազատազրկում, երբեմն էլ՝ մինչև ցմահ ազատազրկում»,- իր խոսքում նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը հստակ նշել է, որ հայ ռազմագերիների մասին քննարկում կարող է լինել միայն այն դեպքում, երբ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բնականաբար, Արցախի գրավյալ տարածքները՝ ներառյալ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս