Նախկինների՝ անհայտ կորածների օրը և Փաշինյանի ոռոգման ջրի խնդիրը

Հունիսի 29-ը ՀՀ-ում նշվում է՝ որպես Անհայտ կորած ազատամարտիկի օր:

1992-ի հենց այս օրը՝ հունիսի 29-ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լենինավան, Հայկաջուր (Հասան-Ղայա) գյուղերի մարտական գործողություններին մասնակցող «Արաբո», «Արծիվ 13», «Զեյթուն», «Ջրաբերդ», «Արմավիր» ջոկատների մարտիկները շրջափակման մեջ մնացին, և մինչ այժմ 79 ազատամարտիկի ճակատագիր անհայտ է:

Ամեն տարի այս օրը բարձրաստիճան նախկին իշխանությունները, մասնավորապես, ռազմական ղեկավարությունը՝ Պաշտպանության նախարարի գլխավորությամբ, այցելում էին «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցում և ծաղիկներ խոնարհում անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին, որոնց ընդհանուր թիվը՝ ՀՀ-ից և Արցախից, ընդհանուր առմամբ, մոտ 1000 է:

Լինում էին տարիներ, երբ այդ օրը նշանավորվում էր նաև հուշ-ցերեկույթով:

Ավելին, արցախյան առաջին պատերազմում անհայտ կորածների ընտանիքների խնդիրները նախկին իշխանությունների ուշադրության կենտրոնում էին, երբ պաշտպանության նախարարը Սեյրան Օհանյանն էր: Այն է՝ պարբերաբար որոշակի դրամական օգնություն էր ցուցաբերվում՝ մարզ առ մարզ, նաև անվճար բժշկական խորհրդատվություն և օգնություն՝ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և մասնակցությամբ, և տարբեր այլ միջոցառումներ, անգամ՝ հանգստի կազմակերպում:

Փաշինյանի իշխանության օրոք՝ դեռևս Դավիթ Տոնոյանի պաշտոնավարման ժամանակ, այս ամենը հօդս ցնդեց:

Բացի այս, որոնողական ակտիվ աշխատանք էր տարվում, անգամ սկսել էին անհայտ կորածների հարազատներից ԴՆԹ նմուշներ վերցնել, գործընթացին մասնակից էին ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը:

2020-ի թվականի սեպտեմբերյան պատերազմն ավելացրեց անհայտ կորածների թիվը, և այսօր մոտ 440 անհայտ կորած ունենք: ՀՀ իշխանություններն անհայտ կորածների օրը նշանավորվել է միայն որոշ ՊՆ և ԳՇ պաշտոնյաների այցելությամբ «Եռաբլուր», այն էլ՝ պաշտպանության փոխնախարարի մակարդակով:

Բացի Արման Սարգսյանից, «Եռաբլուր» են այցելել ՊՆ խորհրդական Վարդան Ավետիսյանը, ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, 44-օրյա պատերազմի արդյունքում անհայտ կորած զինծառայողների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ Գևորգ Մարտիրոսյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ, գնդապետ Արմեն Ավթանդիլյանը:

Մեր տեղեկություններով, «Եռաբլուր» են այցելել նաև երկրապահները՝ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ:

Իսկ Նիկոլ Փաշինյանի համար այս օրերին «ակտուալ» է ոռոգման ջրի խնդիրը, ոչ թե անհայտ կորածների կամ Բաքվում դատապարտվող հայ ռազմագերիների:

Տեսանյութեր

Լրահոս