Բաժիններ՝

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով 652 մահ են արձանագրել մեկ օրում՝ առավելագույնը համավարակի ընթացքում

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում ավելացել է 652-ով՝ մեկ օր առաջվա 611-ի դիմաց, դա առավելագույն մեծությունն է համավարակի սկզբից ի վեր: Ընդամենը վարակից մահացել է 134 545 մարդ, հունիսի 29-ին լրագրողներին հայտնել են Նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։

Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել է 2,45 տոկոսի մակարդակում, հետեւում է շտաբի տվյալներից:

Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 20 616-ով՝մինչեւ 5 493 557: Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել է 0,38 տոկոս:

Ներկայումս Ռուսաստանում շարունակում է բուժումը 374 975 մարդ:

Կորոնավիրուսից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել է 14 697-ով՝ մինչեւ 4 984 037: Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմում է վարակվածների ընդհանուր թվի մոտավորապես 90,7 տոկոսը:

Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 6 209-ով՝ մինչեւ 1 352 392: Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել է 0,46 տոկոս: Մեկ օր առաջ հայտնաբերվել է 7 246 դեպք:

Մեկ օրում Մոսկվայում արձանագրվել է կորոնավիրուսի պատճառով 121 մահ՝ մեկ օր առաջվա 124-ի դիմաց, ինչը դարձել է առավելագույն մեծությունը համավարակի սկզբից ի վեր: Դրանց ընդհանուր թիվը կազմել է 22 331, հետեւում է շտաբի հաղորդագրությունից:

Ապաքինումից հետո մեկ օրում դուրս է գրվել 4 854 հիվանդ, ամբողջ ժամանակամիջոցում բուժվել է 1 153 145: Ներկայումս մայրաքաղաքում շարունակում է բուժումը 176 916 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս