![](/banners/BeFunky-design.jpg)
Վթար Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին. 2 զոհ, 5 վիրավոր
![](https://168.am/wp-content/uploads/2020/04/shtap-4.jpg)
Հունիսի 28-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 24-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 60-ամյա վարորդ Լևոն Հովսեփյանը և 60-ամյա ուղևոր Հայկանուշ Սիմոնյանը մահացել են, իսկ 59-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ռենոյի» 24-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։