Բաժիններ՝

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը Մոսկվայում հայտնաբերվել ու տեղափոխվել է Երևան

Հունիսի 26-ին Մոսկվա-Երևան չվերթով ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողների ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվեց Շենգավիթում հաշվառված 35-ամյա մի տղամարդ, որը 2012 թվականի հուլիսից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Նա 2012 թվականի հունիսի 22-ին ապօրինի պահվող ատրճանակից կրակել էր մի տղամարդու ու փախել դեպքի վայրից, ապա լքել էր Հայաստանը։ ՔՈԳՎ ծառայողները, համագործակցելով ՌԴ ՆԳՆ ՔՀ գլխավոր վարչության ծառայողների հետ, իրականացրին տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով, որ հետախուզվողը, օգտագործելով բարեկամի անձնագրային տվյալները, ընտանիքի հետ բնակվում է Ռուսաստանում

։ Հիշյալ փաստը հիմնավորվեց և նրա ՌԴ քաղաքացիությունը դադարեցվեց, ինչից հետո հետախուզվողը Մոսկվայում հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Քննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս