Բայդենը շնորհավորել է Փաշինյանին
![](https://168.am/wp-content/uploads/2021/06/ՓԱՇԻՆՅԱՆ-ԲԱՅԴԵՆ.jpg)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հայաստանին հաջող խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար և հայտնել Հայաստանի հետ գործընկերության ամրապնդման մտադրության մասին։ Այս մասին նա գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում։
«Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջող խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։ Հայաստանի հետ մեր գործընկերությունն ընդհանուր արժեքներից մեկն է, և համագործակցությունը ժողովրդավարական բարեփոխումների ու հակամարտությունների կարգավորման հարցում. մենք հավատարիմ ենք այդ գործընկերության ամրապնդմանը»,-նշել է Բայդենը։