Զելենսկին Ուկրաինայում «Google-ի հարկ սահմանելու մասին» որոշում է ստորագրել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է հունիսի 3-ին խորհրդարանի ընդունած օրենքը, համաձայն որի Ուկրաինայում էլեկտրոնային ծառայություններ մատուցող արտասահմանյան ընկերությունների համար ԱԱՀ է ներդրվում։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ այդ ընկերություններից են Google-ը, Facebook-ը, Viber-ը և այլն:
«Վլադիմիր Զելենսկին ստորագրել է ոչ ռեզիդենտների էլեկտրոնային ծառայությունների հարկման մասին օրենքը»,- ասված է նախագահի պաշտոնական կայքում:
Էլեկտրոնային ծառայությունները, որոնք ոչ ռեզիդենտ ընկերությունները ֆիզիկական անձանց մատակարարում են Ուկրաինայի տարածքում, այժմ հարկվելու են 20 տոկոս ԱԱՀ-ով: Դրա համար ոչ ռեզիդենտ ընկերությունները ներառվում են Ուկրաինայում հարկ վճարողների ցանկում։
Փաստաթղթի հեղինակ, Գերագույն ռադայի ֆինանսների, հարկային և մաքսային քաղաքականության հարցերով կոմիտեի ղեկավար Դանիիլ Գետմանցևը հայտնել է, որ նախկինում՝ ամեն տարի, միայն գովազդային ծառայություններից, երկրի բյուջե մուտք չի գործել 3 մլն ուկրաինական գրիվնա (շուրջ 106․5 մլն ԱՄՆ դոլար)։