Բաժիններ՝

Յալթայի ափերի մոտ սկսել են ծովի ջրերի որակի ստուգումը

Յալթայի ղրիմյան ափերի մոտ սկսվել է ծովի ջրերի որակի ստուգումը, նմուշները կվերցվեն ամեն օր: Այդ մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի Ղրիմի եւ Սեւաստոպոլի վարչության ղեկավար Նատալյա Պենկովսկայան։

Յալթայի ափերի մոտ լողանալու արգելքը սահմանվել էր ավելի քան տասն օր առաջ՝ հեղեղումների պատճառով: Ինչպես հունիսի 28-ին նշել է Յալթայի քաղաքագլուխ Յանինա Պավլենկոն, լողանալ կարող են թույլատրել առաջիկա շաբաթ, հենց որ ափերի մոտ ստուգեն հատակը եւ ստանան նմուշները, որ ծովի ջուրը լավ որակի է:

«Այսօրվանից մենք սկսել ենք նշումառումը՝ ելնելով եղանակային պայմանների հետ կապված իրադրությունից, ելնելով ընթացքից, որը բնութագրական է Մեծ Յալթայի՝ Ֆորոսից մինչեւ Ալուպկա ընկած ծովեզերքի համար: Դրանք այն առաջին լողափերն են, որոնց վերաբերյալ կարող է որոշում ընդունվել լողանալը վերսկսելու համար: Նմուշները կվերցվեն երեք օրվա ընթացքում՝ ամեն օր»,-լրագրողներին ասել է Պենկովսկայան:

Նրա խոսքով՝ ծովում լողանալու արգելքը հանելու ժամկետների մասին խոսելը վաղաժամ է, բայց զբոսաշրջիկները կարող են այցելել լողափեր եւ այնտեղ արեւայրուկ ընդունել: Հզոր ցիկլոնը Ղրիմում մոլեգնել է հունիսի 17-ին, ինչը հեղեղումների էր հանգեցրել Կերչում՝ թերակղզու արեւելքում:

Տարածաշրջանի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ Էին սահմանել: Հաջորդ օրը տեղատարափները հասել են մինչեւ Յալթա. գետերը դուրս Էին եկել ափերից, ջրածածկ արել փողոցներն ու տները: Տարերքի ճիրաններում էր հայտնվել նաեւ Ղրիմի Թեոդոսիա քաղաքը, Լենինյան եւ Կիրովյան շրջանները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս