Բաժիններ՝

Սիրիայի հետ սահմանին իրաքյան աշխարհազորի յոթ մարտիկներ են զոհվել ԱՄՆ-ի օդուժի հարվածի հետևանքով

Իրաքցի շիաների «Ալ Խաշդ աշ Շաաբի» աշխարհազորի ջոկատների յոթ մարտիկներ են սպանվել իրաքա-սիրիական սահմանի շրջանին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գիշերային հարվածի հետեւանքով:

Այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ եւս մի քանի աշխարհազորականներ վիրավորվել են: Նշվում է, որ ավիահարվածով ոչնչացվել է «Ալ Խաշդ աշ Շաաբիին» պատկանող պահեստը եւ զինակետը:

Ավելի վաղ Սիրիայի SANA լրատվական գործակալությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հարվածներից մեկի հետեւանքով զոհվել է մեկ երեխա եւ վրավորվել երեք մարդ: Ավելի վաղ Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ցուցումով հունիսի 27-ին ամերիկյան ռազմաօդային ուժերն Իրաքի եւ Սիրիայի սահմանամերձ շրջանում ավիահարվածներ են հասցրել Իրանի կողմից օժանդակվող խմբավորումների օբյեկտներին:

Քիրբիի վարկածով՝ «թիրախներն ընտրվել են, որովհետեւ այդ օբյեկտներն օգտագործում են Իրանի կոմից օժանդակվող զինված խմբավորումները, որոնք անօդաչու թռչող ապարատների կիրառմյամբ զբաղվում են ամերկացի զինծառայողների եւ Իրաքում ամերիկյան օյեկտների դեմ գրոհներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս