Պերեսը պատասխանել է բոլոր հարցերին՝ Ռամոսի, Զիդանի, Բեյլի մասին, և ոչ միայն
Թվում է, որ Ֆլորենտինո Պերեսը վերջին վեց ամիսների ընթացքում ավելի շատ հարցազրույցներ է տվել, քան նախորդ տասը տարիների ընթացքում: Նա El Transistor-ում կրկին քննարկել է Մադրիդի խնդիրները:
Զիդանը չի ասել, որ ինքը դժգոհ է Ֆլորենտինոյից, և «ամենայն հավանականությամբ նա ինքը չի գրել այդ նամակը»:
Զինեդին Զիդանի բաց նամակից հետո թվում էր, որ մարզիչը այնքան էլ հարթ հարաբերություններ չունի Ֆլորենտինո Պերեսի հետ. Հավանաբար սա էր հեռանալու պատճառներից մեկը: Մադրիդի «Ռեալի» ղեկավարը հերքում է հակամարտությունը:
«Մենք այդ մասին չենք խոսել: Նա հոգնել էր լրագրողներից ծանր մրցաշրջանում՝ բազմաթիվ վնասվածքներով: Ես դեռ սիրում եմ նրան և ցանկանում էի, որ նա մնա՝ որպես մարզիչ:
Հասկանում եմ, որ տարին դժվար էր, բայց ես պայքարեցի, որ նա մնա: Ես չեմ կարդացել այս նամակը, հաստատ այն չի գրել հենց ինքը՝ Զիդանը։ Նա «Ռեալի» լեգենդն է, մենք շնորհակալ ենք նրան ամեն ինչի համար»:
Պերեսը գոհ է, որ Անչելոտին վերադարձավ ակումբ, և պնդում է, որ իտալացին թեկնածուների ցուցակում առաջին համարն էր:
Ռաուլը մեկ այլ հավանական թեկնածու էր: «Նա դրա համար ունի բոլոր պայմանները, բայց մեզ անհրաժեշտ է փոփոխություն, և դրա համար ավելի փորձառու մարզիչ է պետք, քան Ռաուլը: Բայց ապագայում նա մեր մարդն է լինելու»:
Սուպեր լիգա. ՈւԵՖԱ-ն վախեցնում է անգլիական ակումբներին, բայց նախագիծը կենդանի է
«Ռեալի» ղեկավարը համոզված է, որ Սուպերլիգան դեռ հնարավոր է իրագործել: «Մենք համաձայնություն ունենք, Սուպերլիգան շարունակվում է: Մեզ սպառնում են պաշտպանել մեր գերիշխող դիրքը, և անգլիական ակումբները չեն հեռացել, նրանք ընկել են այս սպառնալիքների համար: Մենք սպասում ենք Լյուքսեմբուրգի դատարանի որոշմանը: Նրանք`ՈՒԵՖԱ-ի մարդիկ, ցանկանում էին մեզ դուրս մղել Չեմպիոնների լիգայից, բայց դատարանն արգելեց: Նրանք պարզապես ցանկանում են պահպանել իրենց արտոնությունները»:
Մադրիդի «Ռեալի» նախագահը վստահ է, որ ՈՒԵՖԱ-ի ղեկավարները գումար են վաստակում, մինչ ֆուտբոլն ավելի է աղքատանում: Մադրիդը և մնացած ակումբները համաճարակի պատճառով կորցրել են 8 միլիարդ եվրո, ֆուտբոլիստները գնացել են աշխատավարձերը կրճատելու:
Ըստ Պերեսի, նույնիսկ «Սևիլիան» և «Վիլյառեալը» կմտնեն Սուպերլիգա, և յուրաքանչյուրի համար «նոր պատմություն կսկսվի»: «Մեզ պետք են շատ երկրպագուներ ունեցող ակումբներ: «Ռոմայի» ոչ մի հանդիպում չի ներգրավի այնքան երկրպագուների, որքան «Մանչեսթեր Յունայթեդինը»:
Մադրիդի «Ռեալի» ղեկավարը ևս մեկ անգամ ասաց, որ ֆուտբոլն այլևս գրավիչ չէ, պատճառն այն է, որ նրանք փորձում են բոլորին դուր գալ: «Եվ Սուպերլիգայում կլինեն շատ երկրպագուների թիմեր: Ֆուտբոլը կմեռնի առանց փողի: Ֆուտբոլը ոչնչացված է: Եվ նա, ով չի ուզում դա տեսնել, կույր մարդ է»:
Պերեսը նաև կոչ արեց ուսումնասիրել պատմությունը: «Մենք նախկինում ունեցել ենք տարածաշրջանային առաջնություններ: Վալենսիան, Անդալուզիան: Հետո ստեղծեցինք Իսպանիայի առաջնությունը, և բոլորն ասում էին, որ դա կփչացնի ֆուտբոլը: Եվ հետո նրանք ստեղծեցին Չեմպիոնների գավաթը, և բոլորը ասում էին, որ դա կփչացնի ֆուտբոլը»:
Սիրում է Ռամոսին՝ որպես որդի, բայց Սերխիոն չի պատասխանել առաջարկին, այնպես որ, նրանք բաժանվել են
Սերխիո Ռամոսի հեռացումը մեծ ցավ է «Ռեալի» ղեկավարի համար: «Ես սիրում եմ Սերխիոյին՝ որպես որդի: Ես սիրում եմ նրան, նա «Ռեալի» լեգենդ է: Մենք նրան պայմանագիր առաջարկեցինք, նա վերջնաժամկետ ուներ, բայց նա չպատասխանեց դրան: «Ռեալը» նրա տունն է, նա միշտ կարող է վերադառնալ: Ուրախ կլինեմ, եթե նա գտնի ակումբ, որը կհամաձայնի իր պահանջներին»,- ասել է Պերեսը:
Պետք է մտածել, թե ինչ անել լրացուցիչ խաղացողների հետ, իսկ տարեցները գլխավորն են
«Մենք ունենք 35 խաղացող, և միայն 25-ը կարող են հայտ մուտքագրել: Մենք պետք է հասկանանք Կուբոյի, Սեբալլոսի, Բրեյմի ապագան»,- ասել է Պերեսը:
Բայց աստղերը դեռ մնում են: Պերեսը կարծում է, որ Մարսելոյի նման ֆուտբոլիստ գտնելը շատ դժվար է, Բեյլը համարվում է լավագույն ֆուտբոլիստը (հիշում էր «Բարսայի» հետ մրցավազքը և Չեմպիոնների լիգայի եզրափակչի գոլը), ինչպես նաև ասում է, որ Վարանը դեռ չի խոսել հեռանալու ցանկության մասին:
«Նա կասի, եթե ցանկանա, նա ջենթլմեն է»:
Նա չի խոսում Մբապպեի մասին, բայց ցանկանում է թիմում տեսնել լավագույնին (իսկ Կիլիանը հենց նա է)
Իհարկե, Պերեսին հարցրել են Կիլիան Մբապպեի մասին: «Ես չեմ խոսում այն ֆուտբոլիստների մասին, ովքեր չեն խաղում Մադրիդում, քանի որ դա անհարգալից կլինի: Բոլորն էլ գիտեն իմ քաղաքականությունը։ Մենք լավագույն խաղացողներին համատեղում ենք երիտասարդների հետ, այժմ գտնվում ենք նորացման փուլում: Մբապպեն լավագույններից մեկն է, բայց հիմա նա Մադրիդում չէ»,- բացատրել է Պերեսը իր դիրքի համար:
Ֆլորենտինոն կարծում է, որ «Ռեալը» հիանալի կազմ ունի, բայց ակումբը միշտ «աշխատում է լավագույնին ստանալու համար»:
Սիրարփի Աղաբաբյան