«Բարսելոնան» նախատեսում է վաճառել Գրիզմանին
Ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ «Բարսելոնայից», տեղեկացնում է Marca-ն:
Կատալոնական ակումբի տնօրենների խորհրդի մի մասը վստահ չէ 30-ամյա հարձակվողին պահելու անհրաժեշտության վրա: Ակումբում առկա են կորոնավիրուսային համաճարակի պատճառած ֆինանսական խնդիրներ: Գրիզմանի վաճառքը կարող է ոչ միայն լրացնել բյուջեն, այլև բեռնաթափել «Բարսելոնայի» աշխատավարձերը:
Կատալոնական ակումբն Անտուանին հանել է տրանսֆերի։ Այնուամենայնիվ, «Բարսելոնայի» ղեկավարները ծրագրում են սպասել շահավետ առաջարկի, քանի որ խաղացողը գնվել է 120 միլիոն եվրոյով:
Գրիզմանը 2019 թվականից է խաղում «Բարսելոնայում», որտեղ տեղափոխվեց «Ատլետիկոյից»: Մադրիդյան ակումբի կազմում նա խաղացել է 2014 թվականից: Ավարտված մրցաշրջանում 30-ամյա ֆրանսիացին Պրեմիերայում անցկացրեց 36 հանդիպում, խփեց 13 գոլ (մեկը՝ 11 մետրանոցից) և 7 գոլային փոխանցում կատարեց:
Սիրարփի Աղաբաբյան