![](/banners/BeFunky-design.jpg)
Վրաերթի ենթարկված 41-ամյա տղամարդը մահացել է
![](https://168.am/wp-content/uploads/2019/12/shtap.jpg)
Հունիսի 26-ին, ժամը 14.00-ին, Երևանի Աճառյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա Արթուր Բախտամյանին, այնուհետև բախվել կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի:
Արթուր Բախտամյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ կայանված «Նիսանի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է նախաքննություն։