![](/banners/BeFunky-design.jpg)
Մոսկվայում օդի ջերմաստիճանի նոր ռեկորդ է սահմանվել
![](https://168.am/wp-content/uploads/2015/07/shog78.png)
Մոսկվայում օդի ջերմաստիճանը 1,6 աստիճանով գերազանցել է նախորդ ռեկորդային ցուցանիշը՝ հասնելով 33,6 աստիճան տաքության՝ ըստ Ցելսիուսի:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ Հիդրոմետկայանի գիտական գծով ղեկավար Ռոման Վիլֆանդը: «Արձանագրվել է 33,6 աստիճան տաքութուն, ավելի բարձր արդեն չի լինի»,- ասել է մասնագետը:
Օդերևութաբանը հիշեցրել է, որ օդի ջերմաստիճանի նախորդ ռեկորդը սահմանվել էր 2013 թվականի հունիսի 27-ին՝ կազմելով 32 աստիճան: