Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է, որ Բայդենի նախագահության ժամանակ Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը նվաստացնում են ԱՄՆ-ին

Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը նվաստացնում են ԱՄՆ-ին, իսկ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կործանում է երկիրը։ Սպիտակ տնից հեռանալուց ի վեր իր առաջին հանրահավաքի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Թրամփի պնդմամբ՝ Բայդենի վարչակազմը հինգ ամսում «լիակատար կործանման է տարել» երկիրը, քանի որ «հանցավորությունն ու սպանություններն աճում են, ապօրինի ներգաղթյալներն անարգել հատում են սահմանը»։

«Չինաստանը, Ռուսաստանն ու Իրանը նվաստացնում են մեր երկրին։ Ջո Բայդենը կործանում է մեր երկիրը»,- հայտարարել է ամերիկյան վարչակազմի նախկին ղեկավարը։

Թրամփը նաև նշել է՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնումը «կկործանի Իսրայելը կամ կհանգեցնի մեծ պատերազմի»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930