Սա պետք է իմանա յուրաքանչյուրը. ազդանշաններ, որոնք նախազգուշացնում են սրտի նոպայի մասին
Կան շատ գործոններ, որոնք կարող են լինել սրտի նոպայի պատճառ՝ ժառանգականություն, ճարպակալում, վատ սնունդ, ալկոհոլի օգտագործում և այլն: Եթե Դուք գտնվում եք ռիսկի խմբում, ապա պարտավոր եք իմանալ նոպայի մոտ լինելու հիմնական նշանները:
Սրտի նոպայի ազդանշանները
1. Ծանր շնչառություն և հևոց
Այս սիմպտոմները խոսում են ոչ միայն այն մասին, որ Ձեզ հանգիստ է անհրաժեշտ, այլ նաև սրտի պրոբլեմների մասին: Հևոցը կարող է լինել ազդանշան այն մասին, որ Ձեր մարմնի հետ ինչ-որ բան այն չէ:
2. Չափից շատ քրտնարտադրություն
Եթե Ձեզ մոտ սկսվել է ակտիվ քրտնարտադրություն, դա կարող է նշանակել, որ Ձեր արյունատար անոթները լցված են և սրտից ավելի մեծ ջանք է պահանջվում:
3. Ստամոքսի խանգարում, սրտխառնոց և փսխում
Մարդկանց մոտ հաճախ են ի հայտ գալիս նման սիմպտոմներ, եթե լինում է սրտի նոպայի սպառնալիք:
4. Ցավ կամ դիսկոմֆորտ կրծքավանդակում
Միայն ցավը չէ, որ վկայում է սրտի նոպայի մասին: Դուք կարող եք զգալ նաև ճնշում, կարծես Ձեր կրծքավանդակին փիղ է կանգնել: Այդ դեպքում պետք է շտապ զանգահարեք շտապօգնության ծառայություն:
5. Այլ ցավեր ամբողջ մարմնում
Կարող են ցավալ նաև որովայնի վերին մասը, ուսը, մեջքը, կոկորդը, ատամները: Եվ այդ բոլոր ցավերը կարող են վկայել սրտի նոպայի մոտ լինելու մասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը