Բաժիններ՝

Թենիսի Հայաստանի հավաքականը Դեյվիսի գավաթի խաղերում հաղթել է Ադրբեջանին

Թենիսի Հայաստանի հավաքականը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում ընթացող Դեյվիսի գավաթի 4-րդ ենթախմբում ուժերը չափել է Ադրբեջանի հավաքականի հետ։ Մենախաղում Հայաստանի հավաքականը սկսել է հաղթանակով։

Սեդրակ Խաչատրյանը երկու սեթում 6-3, 6-0 հաշվով առավելության է հասել Էլվին Հաշիմովի նկատմամբ։ Մյուս խաղում Միքայել Ավետիսյանը զիջել է Տամերլան Ազիզովին։

Զուգախաղում Սեդրակ Խաչատրյան/Հենրիկ Նիկողոսյան զույգը առավելության է հասել Հաշիմով/Ազիզով զույգի նկատմամբ։ Հայաստանի հավաքականը հաղթել է 2-1 հաշվով։

Հայաստանի հավաքականն առաջին տուրում 2-1 հաշվով հաղթել էր Ալբանիայի ընտրանուն։ Մյուս տուրում մրցակիցը Մոնտենեգրոն է։ Նրանք ևս երկու հաղթանակ ունեն երկու խաղից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930