2000 մեռյալ ձայն են տվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը.Սերգեյ Շաքարյանց․ pastinfo.am

Օրվա իշխանությունը գործում է աղանդավորների գործունեության համապատասխան,- այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ որպես օրինակ մատնանշելով այն դեպքերը, երբ որդեկորույս ծնողները մոտեցել են Փաշինյանին ու ասել՝ ոչինչ որ իրենց երեխեքը կոտորվել են, թող կոտորվեն միայն թե նա մնա իշխանության։

Ավելին, ըստ Շաքարյանցի, նման դեպքերկ կազմակերպվում են հենց իշխանությունների կողմից։ «Կոտորի մեր երեխեքին, կոտորի, միայն թե դու մնա, մեր Աստված։ Սա աղանդավորի պահվածք է, սա քրիստոնյայի գործելակերպ չի նույնիսկ՝ մահմեդականի գործելակերպ չի»,-ասել է Շաքարյանցը և ընդգծել, որ միակ փրկությունն այն է, որ Հայաստանում աղանդը վերացվի:

Խոսելով ընտրակեղծիքների մասին քաղաքագետը պնդել է, որ դրանք զանգվածային բնույթ են կրել, անգամ մեռյալ հոգիներն են քվեարկել։
«2000 մեռյալներ ձայն են տվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Այս թիվը պետք է ստուգվի: Էն աշխարհից ո՞նց են ընտրել, թե ընտրություններում ո՞վ պետք է հաղթի՝ Գագիկ Ծառուկյանը՞, թե։՝ ՔՊ-ն: Գուցե էն աշխարհում հատուկ քարոզչությու՞ն է տարվում»,-ասաց Շաքարյանցը:

Նա նաև նշեց, որ բազմիցս զգուշացրել են ընդդիմությանը, որ լինելու են ընտրակեղծիքներ, սակայն ընդդիմությունն այդպես էլ որևէ քայլ չի ձեռնարկել։

Նյութն ամբողջությամբ՝ Pastinfo.am կայքում։

Տեսանյութեր

Լրահոս