Ուրիխանյանը Փաշինյանի հետ հանդիպման համար լիազորված չի եղել ոչ Արա Աբրամյանի, ոչ էլ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության կողմից

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․

«Տիգրան Ուրիխանյանը Փաշինյանի հետ հանդիպման համար լիազորված չի եղել ոչ Արա Աբրամյանի, ոչ էլ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության կողմից:

ՀՀ-ում կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում մասնակցություն ունեցած «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, որին աջակցում էր Արա Աբրամյանը եւ ավելի քան 12 հազար ընտրող, որոնք քվեարկել են մեր օգտին, որեւէ առնչություն չունեն կայացած հանդիպման հետ եւ չեն կիսում Ուրիխանյանի հետընտրական հայացքները։

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության մամլո ծառայություն»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930