ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների հինգերորդ փուլը կանցկացվի նոյեմբերին
Մոսկվայում հունիսի 24-ին տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի և Եգիպտոսի Արաբական Հանրապետության առևտրի ու արդյունաբերության նախարար Նեվին Գամեայի հանդիպումը: Այս մասին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովից:
Հանդիպման ընթացքում կողմերը մատնանշել են ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների չորրորդ ռաունդի հաջող անցկացումը, որոնց կայացել են հունիսի 21-23-ին Մոսկվայում: Սլեպնևն ու Գամեան ընդգծել են, որ կողմերին հաջողվել է շոշափելի առաջընթաց արձանագրել բանակցություններում: Նախարարները պայմանավորվել են բանակցությունների հինգերորդ ռաունդն անցկացնել այս տարվա նոյեմբերին Եգիպտոսում: