Յալթայի գետերից մեկը կրկին դուրս է եկել ափերից
Յալթայի Միսմխոր գյուղակում լեռնային գետը դուրս է եկել ափերից: Այդ մասին հունիսի 24-ին հաղորդել են Ղրիմի ներքին քաղաքականության, տեղեկատվության եւ կապի նախարարությունում։
Տները պաշտպանելու համար կամավորները տեղի բնակիչների հետ միասին գետախորշ են բացում, քարերից եւ ձեռք տակ եղած նյութերից պատվարներ են կանգնեցնում: Հաղորդվում է, որ ջուրն սկսել է թափանցել բազմաբնակարան շենք: Ցիկլոնը Ղրիմում մոլեգնել է հունիսի 17-ին, իշխանությունները արտակարգ դրության ռեժիմ են սահմանել:
Սկզբում տեղումների երկամսյա նորման գրանցվել է թերակղզու արեւելքում, հաջորդ օրը՝ եռամսյա նորման՝ հարավային ափերին: Ջրածածկ է եղել գրեթե 360 տուն, փրկարարները տարհանել են գրեթե 1,8 հազար մարդու, եղել են ջրա-, էլեկտրա- եւ գազամատակարարման խափանումներ: Ամենից շատ տուժել են Կերչը եւ Յալթան: Ղրիմի հարավում մահացել է մի տղամարդ, 55 մարդ վնասվածքներ են ստացել, անհետ կորել է մի կին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: