77-ամյա հետախուզվող կինը բերման է ենթարկվել
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Շենգավիթի բաժնի ՔՀԲ և ԱՎՎ Շենգավիթի անձնագրային բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 23-ին Շենգավիթի անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել 77-ամյա Լաուրա Վ.-ն, որը 2010 թ. ապրիլի 15-ից հետախուզվում էր ՌԴ ԱԱԾ ծառայողների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (Սահմանն ապօրինի հատելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազություն: