Բաժիններ՝

ԱՄՆ-ի ազգային պաշտպանության նորացված ռազմավարությունը կհրապարակվի 2022 թվականի սկզբին. Պենտագոն

Միացյալ Նահանգների ազգային պաշտպանության նոր խմբագրվածքը կհրապարակվի մոտավորապես եկող տարվա սկզբին: Հունիսի 23-ին այդ մասին հայտնել է քաղաքական գործերով Միացյալ Նահանգների պաշտպանության փոխնախարար Քոլին Քոլը։

«Մեր ընթացիկ նպատակն է առաջիկա ամիսներին պատրաստելու ազգային անվտանգության ռազմավարությունը: Հուսով ենք այն ներկայացնելու եկող տարվա սկզբին»,- հայտարարել է ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ղեկավարի տեղակալը՝ հանդես գալով Վաշինգտոնի Քառնեգիի հիմնադրամի առցանց խորհրդաժողովում: Նախորդ այդպիսի փաստաթուղթը, 10 տարվա ընթացքում առաջին անգամ, կազմել է ԱՄՆ-ի նախորդ վարչակազմը՝ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, որը ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը: Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը Դեմոկրատական կուսակցության անդամ է:

Թրամփի վարչակազմի Ազգային պաշտպանության ռազմավարությունը հրապարակվել է 2018 թվականի հունվարի 19-ին: Ինչպես այն ժամանակ ճշտել է Ջեյմս Մեթիսը, որն զբաղեցնում էր Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի պաշտոնը, նոր ռազմավարությունը կենտոնացած է Ռուսաստանի եւ Չինաստանի հետ երկարաժամկետ ռազմավարական մրցակցության վրա: Վաշինգտնն այսուհետեւ էլ ռազմարշավներ կվարի ահաբեկիչների դեմ, սակայն մրցակցությունը մեծ տերությունների միջեւ, այլ ոչ թե ահաբեկչությունն է այժմ ուշադրության կենտոնում ԱՄՆ-ի ազգային անվտանգությունն ապահովելիս, պարզաբանել է Մեթիսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս