Բաժիններ՝

Մերկելն առաջարկում է կազմակերպել Պուտինի հանդիպումը ԵՄ առաջնորդների հետ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել առաջարկով՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել հանդիպման Եվրամիության անդամ երկրների առաջնորդների հետ: Այս մասին հայտնել է Financial Times պարբերականը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրների վրա:

Պարբերականը հայտնել է, որ առաջարկը ողջունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Հաղորդվում է, որ Գերմանիայում կարծում են՝ Ժնևում հունիսի 16-ին տեղի ունեցած Բայդեն-Պուտին գագաթնաժողովը կարող է հիմք ծառայել Ռուսաստանի Դաշնության հետ Արևմուտքի հարաբերությունների կարգավորման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս