«Կողմ եմ, որ ընդդիմությունը վերցնի մանդատները ու մտնի ԱԺ՝ երեք վերապահումով». Էլիբեգովա

Երկրորդ օրը մտածում եմ, ես կողմ եմ, որ ընդդիմությունը վերցնի մանդատները ու մտնի ԱԺ, թե ավելի շատ դեմ եմ։ Վերջում եկա նրան, որ կողմ եմ, երեք վերապահումով,- գրում է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։

«1. Եթե ընդդիմությունը ուղարկում ա իր ամենապրոֆեսիոնալ ու սթրեսսակայուն դեսանտը, որը համ իշխանության փոխարեն կպահի պառլամենտական դիվանագիտության խրամատը՝ սկսած բարեկամական խմբերից, վերջացրած ԵԽԽՎ-ով, համ էլ՝ իշխանության փոխարեն նորմալ օրենքներ կմշակի ու հանձնաժողովներում կծածկի բացը։ Մենք բոլորս էս մասով կօգնենք իրենց։

2. Եթե կհամակարգի ներսում պայքարը դրսի հետ երկու ֆրոնտով։ Ժողովուրդը դրսում իրենց թիկունքը կպահի, բայց իրենք պիտի էֆեկտիվ կռիվ տան մեծամասնության դեմ։

3. Եթե պարգևեն մեզ կառավարության ու իշխող ուժի հանրային պատժի քառօրյաներ, որ ամբողջ ազգը սաղ գործերը թողնի, նայի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

 

Երկրորդ օրը մտածում եմ, ես կողմ եմ, որ ընդդիմությունը վերցնի մանդատները ու մտնի ԱԺ, թե ավելի շատ դեմ եմ։ Վերջում եկա…

Posted by Anzhela Elibegova on Tuesday, June 22, 2021

Տեսանյութեր

Լրահոս