Ծննդյան օրվա առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն
Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:
Ուղերձում մասնավորապես նշվում է.
«Ձեր երկարամյա անձնուրաց աշխատանքը տարբեր ասպարեզներում՝ գիտությունից մինչև դիվանագիտություն և քաղաքականություն, միշտ եղել է Ձեր երկրին և ժողովրդին անկեղծ ծառայելու օրինակ:
Այս դժվարին պահին առանձնակի արժեք են ներկայացնում այն փոխադարձ վստահությունն ու անշահախնդիր բարեկամությունը, որոնք պատմականորեն կապում են Բելառուսն ու Հայաստանը:
Համոզված եմ, որ այս ամուր հիմքի վրա մենք կկարողանանք լիարժեքորեն իրացնել հայ-բելառուսական հարաբերությունների ներուժը և ընդլայնել համատեղ գործունեությունը ինտեգրացիոն ծրագրերի շրջանակներում:
Պատրաստ եմ առավելագույնս նպաստել երկու պետությունների միջև համագործակցության հետագա զարգացմանը՝ ի նպաստ մեր քաղաքացիների»: