Բաժիններ՝

«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության արդյունքների նախնական վերլուծության արդյունքներն արդեն հայտնի են

Հունիսի 18-ին Հայաստանի Հանրապետության 26 քննական կենտրոններում «Մաթեմատիկա» առարկայից միասնական քննություն է հանձնել 5027 հոգի:

Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության արդյունքների նախնական վերլուծության արդյունքներն արդեն հայտնի են:

Նրա փոխանցմամբ՝ հայտագրված դիմորդների թիվը եղել է 5186, քննության մասնակիցների թիվը՝ 5027: Միջին միավորը 10.47 է եղել:

Դրական միավորի շեմը չի հաղթահարել 1129 հոգի կամ մասնակիցների 22.5 տոկոսը:

18-20 միավոր հավաքել է 246 հոգի կամ մասնակիցների 4.9 տոկոսը:

108 դիմորդ ստացել է 18-18.75 միավոր, 19-19.75 միավոր ստացել է 114 հոգի, իսկ 20 միավոր ստացել է 24 դիմորդ:

Հավելենք, որ քննական կենտրոնները 36-ն են եղել՝ 13-ը՝ Երևանում, 23-ը՝ մարզերում:

Երևանի քննական կենտրոններն էին՝ թիվ 11 հիմնական դպրոց, ՀԱ Բ2 թաղամաս; թիվ 190 ավագ դ., ՀԱ Բ2 թաղամաս; թիվ 118 ավագ դ., Աջափնյակ, Արզումանյան փողոց 8; թիվ 155 հիմնական, Աջափնյակ, Բաշինջաղյան 2-րդ նրբանցք; թիվ 168 հիմնական դպրոց, Աջափնյակ, Բաշինջաղյան 1-ին նրբանցք; թիվ 14 հիմնական դպրոց, Երվանդ Քոչարի 12/1; թիվ 29 ավագ դպրոց, Սարյան 23; թիվ 170 ավագ դ., Ավան, Թումանյան 3; թիվ 200 հիմնական դ., Դավիթաշեն, Տ. Պետրոսյան փողոց; թիվ 189 ավագ դ., Դավիթաշեն, Տ. Պետրոսյան փողոց; թիվ 62 ավագ դպրոց, Նոր Նորք, 1-ին զանգված, Նանսենի 6; թիվ 88 հիմնական դպրոց, Նոր Նորք, 7-րդ զանգված, Կարախանյան 11; թիվ 135 հիմնական դ., Նոր Նորք, Մոլդովական 35, 160 հոգի:

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 8-ից մեկնարկել են բուհերի ընդունելության միասնական քննությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս