Բաժիններ՝

Հայտնի են «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության արդյունքները

Հանրապետության 36 քննական կենտրոններում հունիսի 18-ին անցկացված «Մաթեմատիկա» առարկայից միասնական քննությանն այս տարի մասնակցել է 5 027 դիմորդ։

Գնահատման և թեստավորման կենտրոնից տեղեկացնում են, որ «Մաթեմատիկա» առարկայից քննությանը մասնակցելու համար, սակայն հայտագրվել էր 5 186 հոգի։

Առարկայից միջին միավորը եղել է 10․47։

«Մաթեմատիկա»-ից դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը 1 129 է, իսկ 18-20 միավոր հավաքել է 246 հոգի։ Ընդհանուր առմամբ 2020 թվականի համեմատ դիմորդների թիվը պակասել է։ Նախորդ տարի քննություն է հանձնել 5 220 դիմորդ»,- նշում են ԳԹԿ-ից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս