Բաժիններ՝

Ռուսաստանում մեկ օրում 548 մարդ է մահացել կորոնավիրուսից. դա առավելագույնն է փետրվարի 11-ից ի վեր

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 548-ով՝ նախորդ օրվա 546-ի դիմաց, ինչը դարձել է նոր առավելագույնը փետրվարի 11-ից ի վեր: Դա հետեւում է նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի՝ հունիսի 23-ին հրապարակված տվյալներից։

Ընդամենը, շտաբի տվյալներով՝ համավարակի սկզբից երկրում մահացել է 130 895 հիվանդ:

Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել է 2,44 տոկոսի մակարդակում: Երկրում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն անցած 24 ժամում աճել է 17 594-ով՝ մեկ օր առաջվա 16 715-ի դիմանց, մինչեւ 5 368 513:

Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել է 0,33 տոկոս:

Ներկայումս Ռուսաստանում հիվանդ է 335 508 մարդ: Ռուսաստանում կորոնավիրուսից հետո բուժվածների թիվը մեկ օրում աճել է 12 660-ով, դա առավելագույնն է մարտի 13-ից ի վեր: Ընդամենն արդեն ապաքինվել է 4 902 110 մարդ: Ըստ որում բուժվածների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ նվազել է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 91,3 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս