Հնդկաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածների ամենացածր թիվը երեք ամսվա ընթացքում
Անցյալ օրը Հնդկաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվն ավելացել է 42 640-ով եւ կազմել 29 977 861: Ինչպես հունիսի 22-ին իր կայքում հայտնել է Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը, վարակի հետ կապված մահացու վախճանների քանակը 24 ժամում աճել է 1 167-ով եւ հասել 389 302-ի։
Վարակվածների թվի օրական աճը դարձել է ամենացածրն ավելի քան 90 օրվա ընթացքում. մարտի 23-ից ի վեր, երբ հայտարարվել էր կորոնավիրուսով վարակման 40 715 նոր դեպքի մասին: Այն դեպքում, երբ ապրիլի 5-ից մինչեւ հունիսի 8-ը վարակման նոր դեպքերի օրական թիվը գերազանցել է 100 հազարը, մայիսին այդ ցուցանիշը հինգ անգամ գերազանցել է 400 հազարը, հակառեկորդը նշվել է մայիսի 7-ին եւ կազմել է 414 188: Ըստ որում վարակման նոր դեպքերի ռեկորդային ցածր թիվն արձանագրվել է մեկ օր առաջ, երբ Հնդկաստանում մեկ օրում պատվաստում է արել 8,616 միլիոն մարդ. դա օրական պատվաստման համաշխարհային ռեկորդ է:
Հնդկաստանում պատվաստում տարածների ընդհանուր թիվը հասել է 288 766 201-ի: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները որոշել են հունիսի 21-ից սկսել COVID-19-ի դեմ անվճար պատվաստանյութ տրամադրել 18 տարեկան եւ բարձր տարիքի բոլոր մարդկանց: Հունվարի 16-ից՝ Հնդկաստանում պատվաստումն սկսվելու օրվանից, եւ մինչեւ ապրիլի 30-ը կառավարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը տարածել է անվճար. այդ ժամանակ պատվաստում են ստացել բժիշկները, բուժքույրերը, ոստիկանության եւ արտակարգ ծառայությունների աշխատակիցները, ինչպես նաեւ 45 տարեկանից բարձր մարդիկ:
Մայիսի 1-ից Հնդկաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ 18 տարեկանից բարձր մարդկանց պատվաստումը: Պատվաստման ծրագրի արագացման համար իշխանությունները նահանգներին եւ մասնավոր կլինիկաներին թույլատրել են ինքնուրույն գնել կորոնավիուսի դեմ պատվաստանյութեր: Ըստ որում պետական հիվանդանոցներում պատվաստումը մնացել է անվճար, բայց մադիկ պետք Է պատվաստման համար վճարեն մասնավոր հիվանդանոցներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: