Բաժիններ՝

«Ներողություն չենք խնդրի ՈւԵՖԱ-ից՝ մեր ճակատագրի տերը դառնալու ցանկության համար»․ Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Եվրոպական Սուպերլիգայի մասին:

«Նախագիծը կենդանի է, ես պնդում եմ դա: Մենք դեռ փորձում ենք երկխոսել ՈւԵՖԱ-ի հետ: Մենք ներողություն չենք խնդրի մրցաշար կազմակերպելու փորձի համար: Քանի դեռ ես այստեղ եմ՝ որպես նախագահ, մենք ներողություն չենք խնդրելու ՈւԵՖԱ-ից՝ մեր ճակատագրի տերը դառնալու ցանկության համար:

ՈւԵՖԱ-ն մեզ սպառնաց տուգանքներով ու Չեմպիոնների լիգայից հեռացմամբ: Ժամանակն ապացուցեց, որ մենք ճիշտ ենք: Նրանք գործը կասեցրեցին և մեզ թույլ տվեցին հաջորդ մրցաշրջանում մասնակցել Չեմպիոնների լիգային:

Մենք դա արեցինք, քանի որ սիրում ենք ֆուտբոլ, քանի որ ֆուտբոլը բարդ իրավիճակում է: Պետական ​​ակումբները կարող են շատ ավելի գրավիչ առաջարկներ ներկայացնել, քան մենք, և նրանք շարունակում են ներդրումներ կատարել:

Երիտասարդները նախընտրում են հետաքրքիր խաղեր, հանդիսատեսը պակասում է, ինչի պատճառով փողը պակասում է: Մենք ուզում ենք, որ սա լինի աշխարհի ամենագրավիչ մրցույթը: Մենք հրավիրում ենք ՈւԵՖԱ-ին և առաջնությանը` քննարկելու դա:

Անգլիական ակումբները Սուպերլիգայի շարժիչ ուժն էին, բայց ՈւԵՖԱ-ի ճնշման տակ նրանք վախեցան: Կարծում եմ՝ հիմա նրանք ափսոսում են, որ հեռացել են նախագծից՝ տեսնելով, թե ինչպես է ՈՒԵՖԱ-ն հետ կանգնել»,- ասել է Լապորտան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս