«Նա հոգեբանորեն ոչնչացրեց ինձ»․ Նեստան՝ Մեսսիի մասին
«Միլանի» նախկին պաշտպան Ալեսանդրո Նեստան հիշել է, որ 2011/12 թվականների Չեմպիոնների լիգայում խաղացել էր «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի դեմ:
«10-րդ րոպեին ես բախվեցի Մեսսիին և ուժասպառ ընկա խաղադաշտում: Ես տեսել եմ աստղեր: Մեսսին արդեն ձեռք էր մեկնում ինձ օգնելու համար` չնայած ես էի հարվածել նրան։ Այդ պահին նա հոգեբանորեն ոչնչացրեց ինձ:
Դու հասկանում ես, որ պառկած ես սիզամարգին, և երբ երկու վայրկյան անց բացելով աչքերդ, նրան տեսնում ես մեկնած ձեռքով: Նա հոգեբանորեն ոչնչացրեց ինձ»,- ասել է իտալացին։
Սիրարփի Աղաբաբյան