Բաժիններ՝

Իրանում ահաբեկիչների երեք խումբ են վնասազերծել

Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) զինծառայողներն «ահաբեկիչների եւ հակահեղափոխականների երեք խումբ» են մերկացրել եւ վնասազերծել Իրանի հյուսիս – արեւմուտքում: Այդ մասին հայտարարել է ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Մոհամադ Փաքփուրը։

«Անցած ուրբաթ օրը կայացած նախագահական ընտրություններից առաջ ընկած ժամանակամիջոցում թշնամին փորձել է իրականացնել հատուկ պլաններ եւ կատարել ահաբեկչական գործողություններ, բայց հանդիպել է ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերի խիստ հակազդեցությանը,- հունիսի 22-ին մեջբեում է Փաքփուրի խոսքը Fars գործակալությունը:- Ահաբեկիչների եւ հակահեղափոխականների երկու խումբ է վնասազերծվել Արեւմտյան Ադրբեջանի Օշնավիե եւ Քրդստանի Բանե քաղաքներում»:

Գեներալի խոսքով՝ահաբեկիչների եւս մեկ խումբ ներթափանցել էր Քրդստանի նահանգի Սարվաբադ քաղաք եւ նույնպես վնասազերծված է, հաղորդելէ ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս