Արտակ Դավթյանը չմեկնաբանեց Սամվել Բաբայանի՝ նախարար նշանակվելու մասին տեղեկությունը

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը տեղեկություն չունի Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու վերաբերյալ:

«Դա դուրս է գլխավոր շտաբի պետի իրավասություններից, որևէ մեկնաբանություն չունեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Դավթյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ այս ընտրություններից հետո ինքը ևս հեռանա զբաղեցրած պաշտոնից, ԳՇ պետը պատասխանեց.

«Ես ծառայում եմ մինչև համապատասխան որոշում կայացնելը: Խոսակցությունների՝ իմ զորացրման, տեղափոխման կամ դուրս գալու վերաբերյալ ես չեմ տիրապետում, կլինի՝ դուք անպայման կիմանաք»:

Տեսանյութեր

Լրահոս