Վարանդայից (Ֆիզուլի) տարհանվել է զոհված զինծառայողների ևս 3 աճյուն
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հունիսի 21-ին իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Արցախի փրկարարները տարհանել են ևս 3 աճյուն: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, աճյունները ՀՀ տեղափոխելուց հետո՝ ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն: Նախնական տվյալներով՝ նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են:
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 21-ը ներառյալ՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1583 աճյուն, որից 27-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են: