Բաժիններ՝

Տոկիոյի Օլիմպիական խաղերին ներկա կլինեն ոչ ավելի քան 10.000 հանդիսականներ

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) եւ Ճապոնիայի իշխանությունները քննարկել են Տոկիոյում ամառային Օլիմպիական խաղերի անցկացումը: Այդ մասին հաղորդել է ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը:

«Կառավարական կազմակերպությունների լույսով հանրային միջոցառումների ժամանակ Օլիմպիական խաղերի հանդիսականների սահմանաքանակը կսահմանվի «օբյեկտի տարողության 50 տոկոսի մակարդակով, առավելագույնը՝ 10 հազար մարդ»՝ բոլոր օբյեկտներում»,-ասվում է հաղորդագրության մեջ: Մրցումների գործող գրաֆիկը մնում է առանց փոփոխությունների:

Ընդգծվում է, որ արտակարգ դրության ռեժիմ կամ վարակի կանխմանն ուղղված այլ առաջնահերթ միջոցներ սահմանելու դեպքում 2021 թվականի հուլիսի 12-ից հետո ցանկացած ժամանակ հանդիսականների թվաքանակը տրիբունաներում կարող է կրճատվել: Օլիմպիական խաղերի բացման արարողությունը կկայանա հուլիսի 23-ին: Մրցումները կանցկացվեն մինչեւ օգոստոսի 8-ը: Սկզբում Խաղերը պետք էանցկացվեին 2020 թվականին, սակայն հետաձգվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս